Վթար` Ծիծեռնակաբերդի խճուղում. 4-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 23-ին, ժամը 12.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 3 հասցեում գտնվող «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ, բախվել են «Մազդա» մակնիշի 34 PQ 863 պ/հ (վարորդ` Ա. Հ.), «Լեքսուս» մակնիշի 88 QQ 088 պ/հ (վարորդ` Ռ. Ա.) ավտոմեքենաները և թիվ 33 երթուղին սպասարկող «Հիգեր» մակնիշի 4632S պ/հ ավտոբուսը (վարորդ Ա. Մ.):

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 2011 թ. ծնված Ն. Հ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել է «Սբ. Աստվածամայր» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:




Լրահոս