Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսն անդրադարձել է Լա Լիգայի առաջին տուրում Խիխոնի «Սպորտինգ»-ի հետ խաղին (0:0):
«Ռեալ»-ը ցույց է տվել, որ ունակ է գոլեր խփել, բայց մենք արդարացում չունենք: Մենք պետք է շարունակենք շատ աշխատել և հաղթել յուրաքանչյուր խաղում», – նշել է նա:
Սերխիո Ռամոսի խոսքով, հատկապես անհաջող է ստացվել առաջին խաղակեսը, իսկ երկրորդի վերջնամասում կարգավորում էին խաղը, սակայն չկարողացան իրացնել գոլային պահերը:
«Հիմա առհասարակ ինչ-որ մեկին հաղթելը դժվար է: Թույլ ակումբներ չեն մնացել», – ընդգծել է Ռամոսը: