Մոլորություններ ֆիթնեսի մասին, որոնք ձեզ կզարմացնեն (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ դուք ցանկանում եք նիհարել, կարգի բերել մկանները կամ բարձրացնել տրամադրությունը, որոշում եք զբաղվել ֆիթնեսով: Ցավոք սրտի, կա մեծ թվով տեղեկատվութուն, որը կարող է ձեզ օգնել այդ հարցում, կամ ընդհակառակը` խանգարել: Օրինակ, նիհարելու համար ի՞նչ է անհրաժեշտ` դիետա, թե մարզանք, կամ ճի՞շտ է, որ վազելն օգտակար է առողջության համար: Շատ հաճախ նման հարցերի պատասխանները կարող են զարմացնել:

1. Արագ նիհարելու համար ամենակարևորը շատ մարզվելն է

marzum

Դա այդպես չէ: Հետազոտության արդյունքները վկայում են, որ կարճաժամկետության առումով դիետան ավելի օգտակար է, քան սպորտով զբաղվելու ժամանակացույցի մեծացումը: Սակայն երկարատև արդյունք ունենալու համար  և ձեռք բերածը պահելու համար օգտակար են մարզումները:

2. Ուժային վարժությունները մկաններ կառաջացնեն

2

Ոչ, ծանրության բարձրացումը ձեր մկանները չի դարձնի այդքան ամուր: Ցավոք, մսերը չեն վերածվում մկանների:

3. Մարզվել միայն առավոտյան

3

Համաձայն մի քանի հետազոտությունների արդյունքների` ցերեկն ու երեկոն մարզումների համար նույնքան լավ ժամանակ են, որքան առավոտը: Սակայն մի քանի հետազոտությունները ցույց են տալիս, որ վաղ առավոտյան արված մարզումներն օգնում են արագացնել քաշ կորցնելու գործընթացը: Պետք է նշել, որ ցերեկային լույսը մեծ ազդեցություն  է թողնում նիհարելու գործընթացի վրա:

4. Կանայք չպետք է ծանրություն բարձրացնեն, այլապես տղամարդու կառուցվածք ձեռք կբերեն

4

Ծանրություն բարձրացնելը շատ օգտակար է մկանների համար: Կանանց դեպքում տղամարդու նման կազմվածք ձեռք բերելը դժվարին կլինի:

5. Վազքուղու վրա մի քանի րոպե անցկացնելն ավելի կարագացնի նիհարելու գործընթացը

5

Կես կիլոգրամ կորցնելու համար ձեզ պետք է այրել 3500 կալորիա: Դա ավելին է, քան միջին տարիքի տղամարդը կամ կինն ուտում է մեկ օրվա ընթացքում: Համեմատության համար ամերիկացի միջին տարիքի տղամարդը 20 րոպե վազելու դեպքում կկորցնի 330 կալորիա:

6. Օրագրում արված գրառումներն օգնում են հետևել սննդակարգին

6

Այդքան էլ այդպես չէ: Եթե նույնիսկ մենք փորձենք ավելի խիստ և ընտրողաբար  վերաբերվել այն ամենին, ինչ ուտում ենք, մեզ միշտ թվում է, որ մենք ավելի շատ մարզվել ենք, քան` կերել:

7. Նիհարելու համար պետք է չափավորել շաքարի և ածխաջրերի օգտագործումը

7

Ժամանակակից դիետաների խնդիրը շատ պարզ է. նրանք ժամանակավոր են: Որպեսզի նիհարենք և պահպանենք արդյունքը, պետք է սնվելու այնպիսի կարգ  մշակենք, որը կկարողանանք պահել ողջ կյանքի ընթացքում:

8. Վազքը սլացիկ և ձիգ կազմվածք ունենալու ամենալավ միջոցն է

8

Օրեկան 5-ից 10 րոպե արագ վազքն այնպիսի արդյունք կբերի, որքան ժամերով դանդաղ վազելը: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ամեն օր կարճ արված վարժությունները նույնքան օգտակար են, որքան ոչ հաճախ, բայց երկար տևողությամբները:

9. Շաբաթական մեկ կամ երկու անգամ մարզվելը բավական է կազմվածքը պահելու համար

9

Եթե դուք արդեն լավ մարզավիճակում եք գտնվում, ապա շաբաթական մեկ կամ երկու անգամ մարզումն օգուտ չի բերի: Հետազոտողները վկայում են, որ ավելի լավ կլինի մարզվել շաբաթական գոնե երեք անգամ:

10. Gatarode-ն մարզումից հետո ամենալավ ըմպելիքն է

10

Թող ներեն Gatarode ըմպելիքի սիրահարները, սակայն այն կազմված է շաքարից և ջրից:

11. Եթե դադարեք մարզվել, ձեռք բերվածը կկորցնեք միայն երկու շաբաթ անց

11

Ավաղ, այդ ամուր մկանները, որի վրա աշխատել էիք երկար ժամանակ, կսկսի կորել արդեն մի քանի օրից:

 

 




Լրահոս