Արփինե Հովհաննիսյանը կնշանակվի արդարադատության նախարար. Գալուստ Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ նախագահի հետ քննարկել են արադարադատության նախարարի նշանակման հարցը:

ԱԺ նախագահի խոսքով` որպես թեկնածու դիտարկվում է միայն ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:

«Մենք քննարկել ենք նախագահի հետ: Արփինե Հովհաննիսյանը նախագահի կողմից կնշանակվի արդարադատության նախարար», -նշեց նա:

Հավելենք, որ երեկ տեղի էր ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ, որի ժամանակ էլ տեղի են ունեցել քննարկումները: Հիշեցնենք, որ նախարարի պաշտոնը թափուր էր մնացել Հովհաննես Մանուկյանի հրաժարականից հետո:




Լրահոս