Մարդու իրավունքների պաշտպանության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ Բանգլադեշը երեխաների ամուսնությունների թվով առաջատար երկրներից մեկն է հանդիսանում: Լուսանկարիչ Էլիսոն Ջոյսը լուսանկարել է մի քանի տեղացի ընտանիքների, որոնցում կինն ամուսնու դստեր տարիքին է:
Իրավապաշտպանների տվյալների համաձայն՝ երեխաների ու պատանիների հետ ամուսնությունների թիվը Բանգլադեշում անդադար աճում է:
2015 թ. հունիս ամսին տեղեկություններ հայտնվեցին, որ երկրի իշխանությունները պաշտոնապես դիտարկում են պաշտոնական ամուսնության տարիքը 18-ից 16-ի նվազեցնել:
Մարդու իրավունքների պաշտպանության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ երեխա-հարսնացուները բնականաբար հեռանում են դպրոցից:
Բացի այդ, սոցհարցում անցկացնելով երկրում երիտասարդ կանանց շրջանակներում, պարզվել է, որ առաջին ամուսնական գիշերը մեծ մասամբ ուղեկցվել է ամուսնու կողմից բռնությամբ ու փաստացիորեն իրենց ներկայացրել է բռնաբարություն: