Մարալիկում հաղթեց գործող քաղաքապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք,  Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում  սեպտեմբերի 13-ին երեկ կայացան համայնքի ղեկավարի ընտրություններ: Ընտրապայքարի մեջ երկու թեկնածուներ էին` գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանը և քաղաքապետարանի գույքահարկի տեսուչ, ԲՀԿ-ական Արտակ Ավդալյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկանում ենք, որ   Արտակ Գեւորգյանը ստացել է 1965 ձայն, իսկ մյուս թեկնածուն՝ Արտակ Ավդալյանը, 1110 ձայն: Այսպիսով, վերընտրվել է գործող քաղաքապետը: Հավելենք, որ քաղաքապետի ընտրություններին մասնակցել է ընդամենը 3 հազար 147 մարդ:




Լրահոս