«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 22-ին ժամը 10.00-ից մինչև սեպտեմբերի 23-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
1. Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Սևանի, Ծխախոտագործների, Ծատուրյան փողոցների և նրբանցքների, Տիգրան Մեծի պող. 12-80 և նրբանցքի, Ալեք Մանուկյան 17, Նար-Դոսի 1-40, Քրիստափորի 1-15, Խորենացու 28-ից բարձր համարների,
2. Էրեբունի վարչական շրջանի` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի,
3. Նուբարաշեն վարչական շրջանի,
4. Շենգավիթ վարչական շրջանի` Գ.Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի փողոցների ու նրբանցքների, Վերին Շենգավիթ թաղամասի 1-ին, 2-րդ փողոցների, Ներքին Շենգավիթ թաղամասի, Նոր Խարբերդի այգեգործական թաղամասի, Չեխովի 1-21, Բագրատունյաց 41-ից բարձր համարների,
5. Արարատի մարզի՝ Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների:
Ընդ որում, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների վերը նշված տարածքներում սեպտեմբերի 22-ին ժամը 18.00-20.00 կիրականացվի գրաֆիկով ջրամատակարարում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: