Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ՀՅԴ-ի եվ Սարդարապատ շարժման ներկայացուցիչների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես տեղեկացնում են Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից, “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա շտաբի ներկայացուցիչ, ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը մարտի 3-ին հանդիպել են “Հայ Յեղափոխական Դաշնակցություն” կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանի և Արմեն Ռուստամյանի հետ: 
Հանդիպմանը քննարկվել են երկրում ստեղծված “քաղաքական ճգնաժամի հետ կապված հարցեր, դրանից դուրս գալու ուղիները”: 
Ավելի ուշ Րաֆֆի Հովհաննիսյանը, նրա շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը և ԱԺ “Ժառանգություն” խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հանդիպել են “Սարդարապատ” շարժման ներկայացուցիչներ Ժիրայր Սէֆիլյանի և Ալեք Ենիգոմշյանի հետ: Այս հանդիպմանը քննարկվել են “ժողովրդական շարժման ծավալմանն ու հաղթանակին միտված քայլերը և մտահոգությունները”:




Լրահոս