Ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 3-ին՝ ժամը 14.48-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի մոտակայքում ձնաբքի հետևանքով ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել Գավառի ՀՓՋ-ի “Ուրալ” ամենագնացը, որը ժամը 03.05-ի դրությամբ, անցնելով մոտ 15 կմ, ավտոճանապարհի անանցանելիության հետևանքով դադարեցրել է ընթացքը: Արգելափակման մեջ է հայտնվել նաև “Շանթ-Սեյրան ՃՇՇ”-ի տեխնիկան: Դեպքի վայր է ուղարկվել “Եղեգնաձորի ՃՇՇ” ՍՊԸ-ի հատուկ տեխնիկան: 
Ժամը 05.35-ին դեպքի վայր է մեկնել “Եղեգնաձորի” ՃՇՇ-ի հատուկ տեխնիկան և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:




Լրահոս