ՀՀ ԱԻ նախարարության աջակցությամբ այսօր` մարտի 4-ին, ժամը 14.00-ին Երևանի Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցում (հասցե՝ ք. Երևան, ՀԱԹ, Բաբաջանյան 133/3) տեղի անցկացվելու է պատանի հրշեջ-փրկարարների մրցաշար։ Միջոցառմանը ներկա կլինի ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը։ Մրցաշարի հիմնական նպատակն է հիմք դնել մանկապատանեկան հրշեջ-փրկարարական շարժման համար։
Ծրագրում ներառված են փրկարարական և առաջին բուժօգնության հմտությունների ու կարողությունների, ինչպես նաև ընդհանուր գիտելիքների ցուցադրում: Մրցաշարին մասնակցում է դպրոցի 9-11-րդ դասարանների 3 հավաքական թիմ, որոնցից յուրաքանչյուրն ունի ղեկավար և 7 մասնակից:
Մրցաշարում ընդգրկված են հետևյալ ձևերը՝
1.Մարաթոն (յուրաքանչյուր թիմից 4 մասնակից), որը բաղկացած է հետևյալ փուլերից՝
1)փրկարարական հանգույցների կապում կառուցատարերից,
2)անցում զուգահեռաձողերի վրայով,
3)վազք գերանի վրայով,
4)անցում թունելի միջով,
5)մարտական հագուստի հագնելը:
2.Տուժածին առաջին բուժօգնության ցուցաբերում (յուրաքանչյուր թիմից 1 մասնակից), որին իր մեջ ներառում է՝
1)տուժածի վիճակի գնահատում, կողքի ապահովման դիրքի բերում,
2)կոտրվածքների դեպքում բեկակալների տեղադրում,
3)արյունահոսության դադարեցում:
3.Պատի կայծակնաթերթի հրապարակում (մասնակցում է ամբողջ թիմը):
Մրցաշարի մրցավարական կազմի մեջ ընդգրկված են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցներ:
Հաղթողները կպարգևատրվեն ՀՀ ԱԻՆ դիպլոմներով: