Ռուսական ռումբերն ընկնում են բոլորի վրա, բացի «Իսլամական պետություն»-ից. ԱՄՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական ռումբերն ընկնում են բոլորի վրա, բացի «Իսլամական պետություն»-ից. նման վերնագրով է միջազգային մամուլը նկարագրում Սիրիայում ավիահարվածների հետ կապված Մոսկվայի հանդեպ քննադատությունը՝ արված Վաշինգտոնի կողմից, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Սպիտակ տունը կրկին դժգոհություն է հայտնել՝ կապված այն բանի հետ, թե ինչ նպատակներ են հետապնդում Սիրիայում ռուսական ինքնաթիռները:

«Մոսկվան չկանխամտածված հարվածներ է հասցնում»,-հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը: Նրա խոսքով՝ ռուսական ավիացիան տարբերություն չի տեսնոմ «Իսլամական պետության» զինյալների և  ընդդիմության միջև:

ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչ Սթիվ Ուորենն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից ոչնչացված և ոչ մի նշանակետ կապ չի ունեցել «Իսլամական պետություն» հետ:

Հիշեցնենք, որ ռուսական ավիացիան սկսեց ռմբակոծել Սիրիան այն բանից հետո, երբ նման խնդրանքով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնության եկավ Դաշնային Խորհրդի հետ: Ռուսական իշխանությունները բազմիցս նշել են, որ ռազմական աջակցության մասին խնդրանք է ներկայացրել սիրիական պաշտոնական կառավարությունը:




Լրահոս