Նյու Յորքին է մոտենում Սատուրն փոթորիկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՄՆ Նյու Յորք քաղաքը պատրաստվում է “Սատուրն” փոթորկի մոտենալուն: Այդ մասին նախազգուշացրել են տեղի օդերեւութաբանները: Նրանց խոսքով՝ փոթորիկն ուժգին քամիների պատճառ կդառնա, ինչը կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի լարերի վնասմանը: “Սատուրն”-ն արդեն առանց էլեկտրաէներգիայի է թողել Վիրջինիա նահանգի շուրջ 200.000 եւ Նյու Ջերսի նահանգի մոտ 40.000 տներ: Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Նյու Յորքում “Սենդի” փոթորիկը 100 մարդու կյանք էր խլել, իսկ նյութական վնասը գերազանցել էր 50 մլրդ դոլարը: 




Լրահոս