Ռուսաստանը և Թուրքիան շահագրգիռ են «Թուրքական հոսք» ծրագրի իրականացման հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը և Թուրքիան շահագրգիռ են «Թուրքական հոսք» ծրագրի իրականացման հարցում, հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, փոխանցում է РИА Новости-ն:

ՌԴ էներգետիկայի նախարարի խոսքով՝ թուրքական և ռուսական կողմերը համաձայնության են եկել մինչև նոյեմբերի 1-ը միջակառավարական համաձայնագրի մշակման հարցում, իսկ աշխատանքների մի մասը կիրականացվի Թուրքիայի նոր կառավարության ձևավորումից հետո:

«Թուրքական հոսք» ծրագիրը ենթադրում է ՌԴ-ից Թուրքիա գազամուղի կառուցումը Սև ծովով: Ենթադրվում է, որ գազամուղը բաղկացած կլինի 4 ճյուղից՝ յուրաքանչյուրը 15,75 մլրդ խորանարդ մետր:




Լրահոս