ՀԱԿ-ի ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ փոխդեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 12-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը հանդիպել են Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Բրյուս Դոնահյուի հետ:
ՀԱԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունները, հետընտրական զարգացումները, քաղաքական ճգնաժամի հնարավոր լուծումները, Երեւանի ավագանու ընտրությունների, ինչպես նաեւ Հայաստանի զարգացման հեռանկարների հետ կապված հարցեր:




Լրահոս