Ժամանակն է, որպեսզի Օբաման սկսի գործել Սիրիայում. The Washington Post

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ վարչակազմը և մի շարք փորձագետներ իրենց անհանգստությունն են հայտնել այն բանի շուրջ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սիրիայի հարցով վճռական միջոցներ չի կիրառում: Անգործության քաղաքականության պատճառով ԱՄՆ հակաահաբեկչական նպատակներն այդպես էլ չիրականացվեցին, որից տուժեց երկրի հեղինակությունը, գրում է The Washington Post-ը:

Նշվում է, որ ԱՄՆ քաղաքական ռազմավարությունը կայանում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ ավիահարվածներ հասցնելու և Սիրիայում քաղաքացիական պատերազմը դադարեցնելու մասին բանակցություններ վարելու մեջ: Ինչպես գրում է պարբերականը, ԱՄՆ վարչակազմը այդպես էլ չիրականացրեց և ոչ մի ծրագիր:

«Եթե Պուտինի նպատակն ուշադրություն գրավելն էր, ապա դա նրա մոտ հիանալի ստացվեց: Սակայն եթե նպատակը պատերազմի դադարեցումն է, ապա Պուտինը ռազմավարական սխալ թույլ տվեց»,-պարբերականը մեջբերում է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներից մեկի խոսքը:

Պարբերականի կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետք է ընտրություն կատարի՝ խուսափել միջամտությունից կամ ռազմական գործողություններ սկսել:




Լրահոս