Կատալոնական «Բարսելոնա»-ն կերկարաձգի տիտղոսային հովանավոր «Qatar Airways»-ի հետ պայմանագիրը:«Marca»-ն հայտնում է, որ նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2020 թվականը:
Ավիաընկերությունը կատալոնական ակումբին կտրամադրի ընդհանուր առմամբ 290 միլիոն եվրո: Յուրաքանչյուր տարի «Բարսելոնա»-ն կստանա 65 միլիոն եվրո ու ևս մոտ 30 միլիոն բոնուսների տեսքով:
Պայմանագիրը կստորագրվի հոկտեմբերի 24-ին, իսկ ուժի մեջ կմտնի հաջորդ տարվանից: