Սիրիայի Համա նահանգում Բաշար Ասադի ընդդիմադիրները երկու ուղղաթիռ են խփել: Ինչպես հայտնում է իսրայելական Haaretz թերթը, հղում կատարելով սիրիական խմբավորումներից մեկին, տեղեկացվում է, որ խոսքը կարող է գնալ ՌԴ ռազմաօդային ուժերի ուղղաթիռների մասին:
Բացի այդ, առնվազն մեկ խփված ուղղաթիռի մասին լուրերը հաստատում է Syrian Observatory for Human Rights կազմակերպությունը: Համաձայն կազմակերպության տեղեկության` միջադեպը գրանցվել է Համայից հյուսիս գտնվող Կաֆր-Նաբուդա քաղաքի շրջանում:
Իրենց հերթին զինյալները պնդում են, որ երկրորդ ուղղաթիռը խփվել է զենիթային հրթիռով վայրէջք կատարելու ժամանակ:
Ինչպես հայտնում է РБК-ն, ՌԴ ու Սիրիայի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանում սույն տեղեկությունը: