ՀՀԿ-ականները քարոզարշավին են պատրաստվում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է ՀՀԿ-ականներից պարզել, թե երբ են սկսելու սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ քարոզարշավը դեռ չեն սկսել, թեեւ հասարակության հետ աշխատանքներ միշտ ունենում են: «Քարոզարշավը կլինի այն ժամանակ, երբ կուսակցությունը կորոշի օրենքի շրջանակներում: Պետք է կուսակցությունում որոշվի, խմբեր պետք է կազմվեն: Դեռ կուսակցությունում այդպիսի հավաք-հանդիպում չի եղել: Մենք արդեն իսկ աշխատում ենք, ակտիվ հանդիպումներ ենք ունենում հասարակության հետ: ՀՀԿ-ն քանի որ շատ տարածքային կառույցներ ունի եւ շատ անդամներ, մենք մեր հանդիպումների ժամանակ արդեն իսկ խոսում ենք այդ մասին:

Հստակ կանոններով միասին կհավաքվենք, որոշումներ կկայացնենք եւ քարոզարշավը կսկսվի»,-ասաց պատգամավորը: Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն դեկտեմբերի 6-ին նշանակելու մասին հրամանագիրը Սերժ Սարգսյանը ստորագրել է նախօրեին: Այդ հրամանագիրը երեկ պաշտոնապես հրապարակվել է, այսինքն՝ այսօրվանից քարոզարշավը պաշտոնապես մեկնարկած է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս