Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է ցանկացած պատերազմի, որը կկազմակերպեն «ամերիկյան իմպերիալիստները», հայտնում է Reuters-ը: Նման հայտարարությամբ Կիմ Չեն Ընը հանդես է եկել Կորեայի Աշխատավորական կուսակցության հիմնադրման 70-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված շքերթի ժամանակ:
«Կուսակցության հեղափոխական զինումը նշանակում է, որ մենք պատրաստ ենք ցանկացած պատերազմի, որը կհրահրեն ամերիկյան իմպերիալիստները»,-նշել է հյուսիսկորեացի առաջնորդը:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Փհենյանում Կիմ Իր Սենի հրապարակում տեղի է ունենում հանդիսավոր զինվորական շքերթ: