Միջազգային կազմակերպությունները հանում են իրենց միջոցներն ադրբեջանական բանկերից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաձայն ադրբեջանական AccessBank-ի հաշվետվության` 2015 թ 9 ամիսների ընթացքում ֆինանսական հաստատություններն ու միջազգային կազմակերպությունները 2015 թ 3-րդ քառորդում բանկից հանել են իրեն միջոցների մի մասը: Հայտնում է Report-ը:

2015 թ երրորդ քառորդում ֆինանսական հաստատություններն ու միջազգային կազմակերպությունները AccessBank-ից հետ են կանչել 61 605 հազար մանաթ կամ իրենց կողմից տրամադրված վարկերի 10,75%-ը:

Այս գումարներից 53,6 միլիոն մանաթը բաժին է ընկնում ֆինանսական հաստատություններին, 8 միլիոնը` միջազգային կազմակերպություններին:




Լրահոս