Դեկտեմբերի 6-ին մահացած մարդիկ կրկին քվեարկելո՞ւ են. ինչպես են վերահսկելու (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց, թե ինչ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում ԿԸՀ-ում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ:

«Երեկ ավարտվեց տեղամասային վայրերի սահմանումը, վաղը կիրականացվի տեղամասային կենտրոնների սահմանումը, երկուշաբթի օրը ԿԸՀ-ն կստանա համարակալված տեղամասերը, և դրանք կհրապարակենք»,- նշեց ԿԸՀ նախագահը:

Նա խոսեց նաև նույնականացման քարտերով քվեարկությունների մասին և ներկայացրեց, թե ինչպես կարելի է խուսափել կրկնաքվեարկությունից:  Դիտարկմանը, թե ընդդիմությունն իրենց ներկայացրած մեխանիզմներին չի հավատում և պահանջում է հրապարակել ընտրացուցակները, Մուկուչյանը պատասխանեց, որ դրանք Ընտրական օրենսգրքով ամրագրված մեխանիզմներ են: «Ընտրողների ստորագրած ցուցակները պարունակում են ընտրության գաղտնիություն, և, ըստ ընդունված միջազգային չափանիշների, այդ ցուցակները չպետք է լինեն հրապարակման ենթակա»,- ասաց նա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս