Կիեվում 40 միլիոն տոննա ձյուն է տեղացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կիևում անոմալ եղանակ է: Տոննաներով տեղացած ձյան հետևանքով մարտի 25-ը հայտարարվել է ոչ աշխատանքային օր, գրում է Dni.ru-ն: 1 օրում տեղացած` 40 միլիոն տոննա ձյունը ծածկել է ուկրաինական մայրաքաղաքը` կաթվածահար անելով երթևեկությունը: Շուրջ 22,3 հազար մարդ և 5,3 հազար միավոր սարք են լծվել Կիևը ձյան շերտերից ազատելու գործին: Կիևի փողոցները մաքրելու համար ռազմական տեխնիկա է դուրս բերվել: Երկրի նախագահը պատրաստվում է օգնություն խնդրել օտարերկրյա պետություններից:




Լրահոս