Ստացվել են Եգիպտոսում կործանված ռուսական ինքնաթիռի «սև արկղերի» առաջին տվյալները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եգիպտոսում ռուսական А321 ինքնաթիռի կործանման հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը հայտարարել է, որ ստացվել են «սև արկղերի» առաջին տվյալները. գրում է Газета.ru-ն՝ հղում անելով Reuters գործակալությանը:

«Սև արկղերի» վերծանման արդյունքում հայտնի է դարձել, որ ինքնաթիռի անձնակազմն ընկելուց առաջ աղետի ազդանշան չի ուղարկել:

Եգիպտոսում դեպքի հարցաքննման հարցով հանձնաժողովում հայտարարել են, որ ստացված տվյալները վկայում են, որ կործանված ինքնաթիռը որևէ արտաքին ազդեցության չի ենթարկվել:

Ավելի վաղ «Կոգալիմավիա» ավիաընկերությունում հայտարարել են, որ չեն բացառվում մարդկային և տեխնիկական գործոնները:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս