Չե՞ք պատրաստվում «Պետական բյուջեի նախագծերը Սյունիքում հնագույն ժամանակներից» թեմայով ատենախոսություն գրել. Նիկոլ Փաշինյանը` Սուրիկ Խաչատրյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատագամավոր Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից հետաքրքրվեց մարզպետարանի կայքում արված այն հրապարակման մասին, որ Սյունիքի մարզպետը խորհրդակցություններ է անցկացրել և հացի գինը տարբեր ժամանակներում երկու անգամ նվազել է: Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում էր, թե ինչպես, ինչ մեխանիզմներով է մարզպետն «իջեցնում» հացի գինը:

Փաշինյանի մյուս հարցը վերաբերում էր մարզպետի ատենախոսությանը. «2014-ին մենք բոլորս մեծ ուրախությամբ տեղեկացանք, որ գիտությամբ եք զբաղվում և «Պետական կառավարման հիմնահարցերը Սյունիքում» թեմայով ատենախոսություն եք գրել և պատմափիլիսոփայության դոկտորի կոչում եք ստացել: Հետո պարզվեց, որ ոչ թե պատմափիլիսոփայության այլ պետական կառավարողի կոչում եք ստացել: Այդյոք չեք պատրաստվում շարունակել ձեր գիտական գործունեությունը և առաջիկայում «Պետական բյուջեի նախագծերը Սյունիքում հնագույն ժամանականերից» թեմայով ատենախոսություն գրել»,-հետաքրքրվեց Փաշինյանը:

Սուրիկ Խաչատրյանը  Փաշինյանին լսեուց հետո հայտարարեց.«Ձեր հարցերը վարման կարգի հետ կապ չունեն, ես չեմ պատասխանում»: Նիստի ավարտից հետո լրագրողները նույն հարցերն ուղղեցին մարզպետին: Հարցին, թե ինչու չպատասխանեց Փաշինյանի հարցին, Սուրիկ Խաչատրյանն ասաց.«Դեմագոգների հարցերին չեմ պատասխանում»:

 




Լրահոս