Եգիպտոսում ռուսական A321-ի կործանումը հանցագործություն է ողջ մարդկության դեմ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն CNN-ի հարցազրույցում:
«Իհարկե, սա հանցագործություն է ողջ մարդկության դեմ: Սա հարձակում չէ ռուսական ինքնաթիռի դեմ, այլ հարձակում բոլորի դեմ»,-հայտարարել է Դավութօղլուն՝ պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, թե արդյոք ռուսական ինքնաթիռի կործանումը շրջադարձային կլինի «Իսլամական պետության» գործունեության համար:
Օրեր առաջ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հաստատեց ռումբի պայթյունի հետևանքով ինքնաթիռի կործանումը: Ավելի վաղ երկրի իշխանությունները հավանական անվանեցին այն, որ ահաբեկչությունն իրականացրել են իսլամիստները:
Դավութօղլուն նշել է, որ անհրաժեշտ է միասնական գործել ահաբեկչության դեմ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան