Ռուսաստանից դեպի Եգիպտոս թռիչքների արգելքը կտևի մի քանի տարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սինայի թերակղզում ավիաաղետը «եգիպտական հատուկ ծառայությունների կողմից դավաճանություն» է անվանվել, ընդ որում, այդ արգելքը սահմանվել է երկարատև ժամկետով և կարող է ընդլայնվել այլ ուղղություններով: Այս մասին փոխանցում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով պետական կառույցների աղբյուրներին:

«Ինչ էլ որ տեղի ունեցած լինի, սա մեծ ձախողում է Եգիպտոսի հատուկ ծառայությունների համար»,-հայտարարել է աղբյուրը: Ներկա պահին, պարբերականի տեղեկությունների համաձայն, ստուգվում են տեղեկություններն այն մասին, որ «Կոգալիմավիա» ընկերության Airbus A321-ը թռիչքից առաջ անհայտ պատճառներով ինքնաթիռի մոտ հասանելիություն են ունեցել կողմանկի անձինք:

«Կոմերսանտ»-ը նաև հայտնել է մի քանի տարով թռիչքների արգելքի մասին: Ընդ որում, պարբերականը նշում է, որ նման սահմանափակումներն ապագայում կարող են սահմանվել այլ երկրների նկատմամբ:

Նոյեմբերի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել Եգիպտոսի հետ ավիահաղորդակցության ժամանակավոր դադարեցման մասին: Բացառություն են կազմում ծառայողական նպատակներով օդային փոխադրումները:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս