«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային
միավորումը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Խոսք ես տվել կատարիր: Ավելի լավ է չխոստանալ, քան խոստանալ և չկատարել:
Լեգենդար Սողոմոն
Իսկ մեզ եզդիներիս ամենուր միային խոսք են տալիս…
Ավարտին է մոտենում 2015թ-ը, բայց Իրաքի եզդիաբնակ Շանգալ նահանգի մեծ մասը դեռևս գտնվում է ԻՊ-ի հրեշների գերության ներքո: Դեռևս շարունակվում է եզդիների ցեղասպանությունը:Կանայք և երեխաները դեռևս գտնվում են ստրկության և ստրկավաճառության մեջ, հազարավորները փախստականների տարբեր ճամբարներում, իսկ արջևում ձմեռ է…
Ասում են համբերատար մարդը ավելի ուժեղ է քան խիզախը, բայց մինչև երբ համբերենք: Ցավը, ահավոր է, զայրութը դաժան, ցասումն անհաղթահարելի: Գերության մեջ գտնվող 9-10տարեկան երեխանների մահապարտ են դարձնում, մեր կանանց, աղջիկներին ստրկության են վաճառում: Համբերում ենք, որ հերթական փորձությանը նույնպես հաղթենք և փառք Աստծո մեր համբերությունը հաղթում է: Հավատն օգնում է ապրել:
Հոկտեմբերի 30-ին Շանգալի պաշտպանության ուժերի եզդիական ջոկատների հրամանատարներ Հայդար Շաշոն, Մազլում Շանգալը, կանանց ջոկատի հրամանատար Բերիվան Արինը և մյուսները հայտարարեցին միավորման մասին: Համատեղ զինվորական խորհրդի կազմավորման մասին, որի նպատակն է վերջապես լրիվ ազատագրել մեր Շանգալը ԻՊ-ի հրեշներից: Նրանք կոչ արեցին եզդիական բոլոր զորաջոկատներին համախմբվել, համագործակցել Շանգալը և մեր գերիներին ազատագրելու համար: Այսօր միավորվելը պատմական իրողություն է բոլորիս համար, որն երշխիք և միակ գրավականնէ Շանգալի ազատագրման համար:
Ընդունված է ասել, որ աշխարհն օգնում է նրան ով ինքն է իրեն օգնում, հավատում եմ այդպես է, սակայն եզդիները ստեղծել են զինված ջոկատներ, որոնց թիվը հասնում է 10-11հազարի բոլորն էլ համախմբվել են և միակամ են Շանգալի ազատագրման գործում: Չգիտես ինչու դանդաղում են: Ինչ-որ ձեռք դեռևս թույլ չի տալիս: Իսկ ստրկության մեջգտնվողի համար հավատացեք նույնիսկ րոպեն արժեք ունի:
Հավատացեք, օգնեք, փրկեք մի խանգարեք, որ եզդիները ազատագրեն իրենց Շանգալը, որը մեր ժողովրդի համար միայն աշխարհագրական տարածք չէ: Որտեղ եզդիները ոչ երկվոր են ոչ էլ անցվոր: Այն սրբությունն, որի վրա 6000 տարուց ավելի եզդի ժողովուրդը պահպանել է իր ազգային ինքնությունը, կրոնը, մշակույթը, պատմությունը, իր սրբավայրերն ու սրբությունները: Ի սեր Աստծո թողեք ազատագրենք մեր հույսն ու ապավեն Շանգալը: Քանի մենք ողջերի շարքում ենք, իսկ մենք եղել ենք կանք ու կլինենք: Միևնույն է Շագալը կազատագրենք: Ձեր համաձայնությամբ,, օգնությամբ կամ առանց դրա: Բայց քաջ իմացեք ով հետևում է իր խոսքին առաջին հերթին փրկում է իր հոգին:
Այսօր Մերձավոր Արևելքում կատարվող գործընթացներն օրինաչափորեն թելադրում են լինել ավելի զգոն, հետևողականություն և պատասխանատվություն ցուցաբերել: Թող ոչ մեկը չփորձի թաքցնել իր մեղքը: Մենք ենք մեղավոր, որ այսօր ԻՊ-ի հրեշները սպառնում են մեր Երկիր Մոլորակին: Այսօր առավել քան երբեք պետք է աշխարհը գործի մարդու իրավունքների և ժողովրդավարության պահպանման համար և ոչ թե շահի տեսանկյունից: Մենք բոլորս էլ մեր երկիր մոլորակում պետք է հասնենք հասարակության մեջ հանդուրժողականության ամրապնդման գործին: Մենք պարտավոր ենք նպաստել հակամարտությունների կանխարգելմանը հնարավորիս վաղ փուլում, եթե իհարկե այդ փուլը դեռ չի անցել: Մեր հիմնախնդիրը Շանգալն ազատագրելն է «Սև դրոշը» վերացնելն է, մեր բնօրրանում, եզդի ժողովրդի ազատագրական դրոշը բարձրացնելն է: Տեղի քրիստոնյանների հետ մեր ինքնավարությունը ստեղծելն է միջազգային ուժերի պաշտպանության ներքո:
Այս մարդկային գործընթացն ինչ-որ պատճառով հետաձգվում է, չգիտես ինչու և ովքեր են դանդաղեցնում: Մարդիկ վերջ տվեք քաղաքական խաղերին: Մեր զինվորի հոգնած, կարոտած աչքերը չգիտեմ ինչու դեռ հեռվից են նայում Շանգալ քաղաքին: Թշնամին նենգ է բայց մենք ազատագրում ենք մեր տունը մեր օջախը: Մեզ են սպասում փախստականների ճամբարներում գտնվող մեր կանայք և երեխաները:
Մենք բոլորս էլ մահկանացուենք այսաշխարհումև ապրում ենք յուրաքանչյուրս իր կյանքով: Ասեք մարդիկ ինչու, ինչու համար եզդի մոր ծիծաղը պետք է տխրությամբ ավարտվի:
Աստված իմ օգնեք, աջակցեք, թողեք, ազատագրենք մեր բնօրրանը, Շանգալը և վերցնենք այս «Չար» խավարը:
«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան