Լոնդոնում ավարտվեց ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարը, որի հաղթողի տիտղոսը նվաճեց աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը:
Եզրափակչում սերբ թենիսիստը 2 սեթում առավելության հասավ շվեցարացի Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ: Մրցախաղը տևեց 1 ժամ 21 րոպե:
28-ամյա Ջոկովիչը ռեկորդային՝ չորրորդ անգամ անընդմեջ հաղթեց Ամփոփիչ մրցաշարում եւ 11-րդ տիտղոսը նվաճեց այս մրցաշրջանում:
ATP ամփոփիչ մրցաշար, եզրափակիչ
Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 3:6, 4:6