ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Սիրիայում ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանումը, փոխանցում է РИА Новости-ն:
Կրեմլում հավաստի տեղեկություն ունեն, որ ռուսական ռազմական ինքնաթիռը գտնվել է Սիրիայի տարածքում և չի խախտել Թուրքիայի օդային տարածքը: Այս մասին լրագրողներին է հայտնել Դմիտրի Պեսկովը:
«Ճիշտ չի լինի որևէ գնահատական տալ: Պետք է համբերատար լինել: Սա չափազանց լուրջ դեպք է: Սակայն չունենալով լիարժեք տեղեկատվություն, անթույլատրելի է որևէ բան ասել»,-հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Նա նաև հրաժարվել է մեկնաբանել ավելի վաղ տարածված տեղեկություններն այն մասին, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը չեղյալ է համարել Թուրքիա այցը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան