ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերեցին ոստիկանության շենքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության ՔՀԳՎ և ԱՎՎ ծառայողները ԱՎՎ վարչական շենքում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1990 թ. ծնված Էդգար Պ.-ին, ով 2011 թ. դեկտեմբերի 30-ից ՌԴ Մոսկվայի մարզի Օդինցովոյի շրջանի ոստիկանության բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 111 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:




Լրահոս