Armlur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Արագածոտնի մարզի Սարալանջ, Զարինջա, Կոշ, Հակո գյուղերում վերընտրվել են ՀՀԿ-ական գործող գյուղապետերը:
Նշված գյուղերից՝ Սարալանջում և Զարինջայում գործող գյուղապետերը մրցակիցներ չեն ունեցել:
ՀՀ Արմավիրի մարզի Նորապատ, Ալաշկերտ, Արագած, Դալարիկ, Շահումյան գյուղերում նույնպես վերընտրվել են գործող համայնքապետերը: Միայն Ֆերիկում ընտրվել է առաջադրված թեկնածու Ռուստամ Հասանյանը, ով հավաքել է 83 ձայն: Օրինակ՝ Դալարիկում, Նորապատում, Արագածում գործող համայնքապետերը միայնակ են պայքարել:
Շիրակի մարզի Բասեն, Պեմզաշեն, ՏուֆաշենԳառնառիճ, Վահրամաբերդ, Շիրակ, Գեղանիստ, Նահապետավան գյուղերում նույնպես վերընտրվել են գործողները:
Նույն պատկերն է նաև Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում: Այստեղ նույնպես վերընտրվել են գործող գյուղապետերը: