Ֆինանսների նախարարությունը խախտումներ է հայտնաբերել մի շարք մարզերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հրապարակել է ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2012 թ. արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը, որն այսօր` մայիսի 2-ին հաստատվեց ՀՀ կառավարության կողմից:
Ստուգումներ են իրականացվել նաեւ 3 մարզերում` Արմավիրի, Շիրակի եւ Արագածոտնի: Ստուգվել են մարզպետարանները, 9 քաղաքային համայնքներ եւ մարզային ենթակայության առողջապահական հիմնարկներ:
Հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ եւ թերություններ:
Այսպես` Շիրակի մարզպետարանում արձանագրվել է 1.9 մլն դրամի աննպատակային ծախս, իսկ մարզպետարանի ենթակա հանրակրթական դպրոցները ստացել են 31.3 մլն դրամի ավելի ֆինանսավորում, որը ենթակա է վերադարձման պետական բյուջե: Ավել է վճարվել նաեւ 4.4 մլն դրամի նպաստ, որը ենթաքկա է վերադարձման ՀՀ պետական բյուջե:
Խոշոր խախտումներ են հայտնաբերվել նաեւ Գյումրու քաղաքապետարանում: Միայն նպաստների գծով հայտնաբերվել է 9 մլն դրամի հավելագրում: Բացի այդ` Ֆրանսիայի Կրետեյ քույր քաղաքի համագործակցության կոմիտեի կողմից Գյումրու քաղաքապետարանի Ն. Տիգրանյանի անվան ,Արվեստի դպրոցե ՓԲԸ-ի շենքի վերանորոգման աշխատանքների համար տրամադրված 4.6 մլն դրամը ծախսվել է ոչ նպատակային:
Արագածոտնի մարզպետարանում հայտնաբերվել են 18.5 մլն դրամի հավելագրումներ դպրոցների գծով, եւ 5.1 մլն դրամ` նպաստների գծով: Բացի այդ` ծառայողական 3 ավտոմեքենաների վրա տեղադրվել են գազաբալոններ, սակայն բյուջեից գումար է հատկացվել բենզին գնելու համար:




Լրահոս