Ռուսաստանը մտադիր է նոր սահմանափակումներ կիրառել թուրքական բիզնեսի դեմ. փոխանցում է «Կոմմերսանտ»-ը՝ հղում անելով ՌԴ էկոնոմիկայի նախարարությանը:
Ծրագիրը կներկայացվի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին:
Փաստաթղթի համաձայն՝ սահմանափակումները կտարածվեն շինարարական ծառայությունների ներմուծման, հյուրանոցների ծառայությունների, փայտամշակման, ինչպես նաև` Թուրքիայում ՌԴ ավիաընկերությունների քաղաքացիական անձնակազմի վերապատրաստմանը:
Միևնույն ժամանակ, ամբողջովին կարգելվի ՌԴ պետգնումներում թուրք ռեզիդենտների մասնակցությունը:
Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ պատժամիջոցները կանդրադառնան միայն նոր պայմանագրերին, իսկ ռուսական շուկայում արդեն աշխատող թուրքական ընկերությունները հետագայում կարող են բացառություն կազմել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան