Մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրությունների համար արդեն իսկ բաժանվող ընտրակաշառքների վերաբերյալ ֆեյսբուքյան էջում իր կարծիքն է հայտնել դերասան Սերգեյ Դանիելյանը` քաղաքացիներին հորդորելով վերցնել այն. «Հարգելի օգտատերեր: Եթե ձեր դուռը ծեծեն եւ ընտրակաշառք առաջարկեն, մի՛ հրաժարվեք: Հիշեք, որ շնից մազ պոկելը մեր ժողովրդի հնագույն սովորությունն է: Վերցրեք այդ կաշառքը հանգիստ խղճով, դուք այդ շանը միեւնույն է` վաղը կերակրելու եք, տանելու եք անասնաբույժի մոտ, հետեւից հավաքելու եք կղանքը: Ձեզ միայն այդ 5, 10 հազարն է մնալու»:
ԽՈՐՀՈՒՐԴ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ