CNN-ի եթերում ամերիկացի սենատոր Ռոն Ջոնսոնը (հանրապետական՝ Վիսկոնսին նահանգից), որը ազգային անվտանգության և կառավարական հաստատությունների հարցերով Սենատի կոմիտեի նախագահն է, տեսակետ է հայտնել, որ Սաուդյան Արաբիան կարող է միջուկային զենք գնել Պակիստանի իշխանություններից՝ Իրանի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացման լույսի ներքո,- փոխանցում է TASS գործակալությունը։
«Սաուդյան Արաբիան իսկապես լավ հարաբերություններ ունի Պակիստանի հետ, նրանք պարզապես կարող են զենք գնել»,- հավելել է նա:- «Դա կհանգեցնի Մերձավոր Արևելքում հետագա ապակայունացման»։