Կիևի իշխանությունները կարանտին են հայտարարել քաղաքում՝ սուր շնչառական վարակի տարածման պատճառով. փոխանցում է УНИАН-ը:
Այս մասին հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն:
Նրա խոսքով՝ չսպասելով համաճարակի շեմի բարձրացմանը՝ իշխանությունները որոշել են կարանտին հայտարարել ուսումնական հաստատություններում և առողջապահական հաստատություններում: Ինչպես նաև սահմանափակվում է միջոցառումների անցկացումը:
Կլիչկոն կոչ է արել դեղատների ցանցերին չբարձրացնել հակավիրուսային միջոցների և վիտամիների գները: