Ղարաբաղյան կոնֆլիկտի խաղաղ կարգավորումն առաջնային խնդիր է Եվրամիության համար: Այս մասին ասվում է ԵՄ-Հայաստան համագործակցության հարցով Խորհրդի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«ԵՄ-ն հաստատել է, որ ստատուս-քվոն անընդունելի է, և այդ կոնֆլիկտի խաղաղ կարգավորումը մնում է առաջնահերթ հարց ԵՄ-ի համար»,-ասվում է հայտարարության մեջ:
Խորհուրդն ընդգծում է, որ «շփման գծում իրավիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում»: «ԵՄ-ն զսպվածության և երկխոսության շարունակման կոչ է անում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ»,-ասվում է հայտարարության մեջ:
Եվրամիությունը նաև նախագահների մակարդակով Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության կոչ է անում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան