![](https://armlur.am/wp-content/uploads/2016/01/503445624.jpg)
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հերքել է այն լուրերն, ըստ որոնց՝ կոնֆլիկտ է ունեցել թիմի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի հետ:
«Խամեսը հիանալի շաբաթ է անցկացրել. գոհ եմ իրենից: Նա մեծ ծավալի աշխատանք է կատարում: Դուք կտեսնեք իրեն խաղադաշտում հաջորդ հանդիպմանը:
Ես չեմ կենտրոնացել իր վրա մյուս ֆուտբոլիստներից առավել կամ պակաս: Ինձ դուր չի եկել այն փաստը, որ մարդիկ ասում են, թե իբր կոնֆլիկտ է եղել իմ և իր միջև: Պետք է թողնել այդ խոսակցությունները»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերել «Marca»-ն:
Հայտնում է armsport.am-ը: