Վրաստանի վարչապետը նշել է ՌԴ հետ հարաբերությունների վերականգնման պայմանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար «Ռուսաստանը պետք է հարգի Վրաստանի տարածքային ամբողջականությունը». փոխանցում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

«Դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար կարևոր նախապայման է Վրաստանի տարածքային ամբողջականության պահպանումն ու բոլոր սուվերեն որոշումների հարգումը, որոնք ընդունում է վրացական իշխանությունը վրաց ժողովրդի հետ: Երկխոսությունը հնարավոր է ցանկացած դեպքում, և մենք ունենք ալիքներ երկխոսության համար»,-ասել է Կվիրիկաշվիլին:

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմը պատրաստ է քննարկել Վրաստանի հետ առանց վիզային ռեժիմի հաստատումը, երբ երկու երկրների միջև վերականգնվող դիվանագիտական հարաբերությունները:

2008թ. օգոստոսին Մոսկվան ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս