Կարկտահարության հետեւանքով առաջացած վնասների թեմայով ԱԺ-ում երեկ կազմակերպված լսումների ժամանակ պատգամավոր, ապարանցի Լյովա Խաչատրյանը զավեշտալի հարց ուղղեց ՀՀ ԱԻՆ «Մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հովսեփյանին. «Պայմանագիր ունե՞ք երկնքի հետ. կարկուտն ի՞նչ իմանա` ձեր մարզը որտեղի՞ց է սկսվում ու որտեղ ավարտվում: Ո՞վ է պատասխան տալու այդ կայանների չաշխատելու համար, մենք չէ՞ որ փող ենք վճարում»: Մինչ Հովսեփյանը փորձում էր ընդհատել պատգամավորին ու պատասխանել, Լ. Խաչատրյանը հակադարձեց. «Պարո՛ն Հովսեփյան, մի՛ ընդհատեք: Երբ ես խոսում եմ, Ձեր աչքերից չի երեւում, որ հասկացել եք»:
ՀԱՍԿԱՑԱ՞Ք
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ