ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տղա՛ ջան, քամակդ էն կողմ տար, չե՞ս տեսնում՝ խանգարում ես: Էս լակոտները գալիս են ստեղ, չեն թողնում՝ լսենք»:

Նահապետ Գեւորգյան «ՉԻ»

Մարդկանց վրա թքես, կասեն՝ անձրեւ է գալիս: Այդքան խոսվեց պատգամավորների վարքի մասին, այդքան քննադատվեց, նույնիսկ ներողություններ ու ափսոսանքներ հնչեցին, նույնիսկ մի հերթական անիմաստ կառույց ձեւավորվեց՝ էթիկայի հանձնաժողով կոչվող: Փաստորեն, ԱԺ-ին ԱԺ նախագահի գլխավորությամբ բնավ չի էլ մտահոգում նմանատիպ՝ պատգամավոր կոչված կիսագրագետ մականունավորների քոչվորական վարքը, կամ էլ հետաքրքրում է, պարզապես ձեռք է տալիս կամ էլ ձեռք չի տալիս, բայց անզոր են քրեաօլիգարխների դեմ, վախենում են ծպտուն հանել: Բոլոր դեպքում էլ իրականությունը շատ տխուր է, մթնոլորտն էլ՝ գաղջ:




Լրահոս