«Ռոմա»-ի հարձակվող Սեյդու Դումբիան կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»: Ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն անձամբ է ցանկանում 287-ամյա ֆուտբոլիստին տեսնել իր ակումբում և արդեն առաջարկ է արել «Ռոմա»-ին. վստահեցնում է Daily Express-ը:
Ռուսաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Դումբիան, ով վարձակալական հիմունքներով հանդես է գալիս ԲԿՄԱ-ում, մասնակցել է 13 հանդիպման, դարձել 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Ավելի վաղ իտալական ԶԼՄ-ները հայտնել էին, որ «Նյուքասլ»-ը ցանկանում է վարձակալել Դումբիային: