Լոնդոնի «Չելսի»-ն մերժել է Մադրիդի «Ատլետիկո»-ի` Դիոգե Կոստային վերաբերող առաջարկը, հայտնում է AS-ը: Մադրիդցիներն առաջարկում էին Իսպանիայի հավաքականի հարձակվողի համար 45 մլն եվրո, իսկ որպես ալտերնատիվ` Ջեքսոն Մարտինեսին, սակայն երկու դեպքում էլ մերժվել են:
Դիեգո Կոստան «Ատլետիկո»-ում հանդես էր եկել 2010-2014 թթ., որից հետո վաճառվել էր «Չելսի»-ին` 38 մլն եվրոյով: Ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, դարձել 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: