Մոտ 100 ավտոմեքենա է կուտակվել բքի և ցածր տեսանելիության պատճառով փակված Ռազմա-վրացական ճանապարհի ռուսական կողմում: Այդ մասին հայտնել է Հյուսիսային Օսիայի հարցերով Ռուսաստանի ԱԻՆ ներկայացուցիչը, որի խոսքերն է փոխանցում РИА Новости-ն:
Ռազմա-վրացական ճանապարհն ամբողջությամբ փակ է կիրակի օրվանից` Մոսկվայի ժամանակով 8:00-ից, Վրաստանում եղանակային պայմանների վատթարացման և ձնակույտերի վտանգի պատճառով:
«Այժմ մեր կողմում կուտակվել է մոտ 100 ավտոմեքենա՝ 80 բեռնատար և 15 ուղևորատար մեքենա»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նա նաև հավելել է, որ վարորդների և ուղևորների համար Ռուսաստանի ԱԻՆ-ը ջեռուցման կետ է բացել: ՌԴ ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս խուսափել այդ ուղղությամբ ուղևորություններից: