Խոշոր ձեռնարկություններում խորանում են մարդկանց աշխատանքից ազատելու միտումները. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններին մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, որ իրենց դիտարկումների տակ գտնվող խոշոր ձեռնարկություններում խորանում են մարդկանց աշխատանքից ազատելու միտումները։

Ըստ նրանց հայտնած տեղեկությունների՝ վերջին շրջանում յուրաքանչյուր ամիս այդ խոշոր ձեռնարկություններում աշխատանքից ազատվում է մոտ հազար աշխատող։ Պատճառը տնտեսական ծանր իրավիճակն է, որը ստիպում է ընկերություններին կրճատել ծախսերը։ Աշխատողների թվի փոփոխության մասին անցած տարվա վերջին եռամսյակի պաշտոնական տվյալները դեռ չեն հրապարակվել, սակայն ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած խոշոր հարկատուների մոնիտորինզներից պարզ է դառնում, որ խոշոր հարկ վճարողների տեսչությունում գրանցված ավելի քան 520 ձեռնարկություններում աշխատողների թվաքանակը մեկ տարվա ընթացքում նվազել է մոտ 3 հազար 600-ով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս