Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կիսում է այն արվեստագետների մտահոգությունները, ովքեր բարձրաձայնում են Երևանի հին տեսքի ոչնչացման մասին: Armlur.am-ի հետ զրույցում նախարարն ընդգծեց, որ շատ հաճախ այդ ամենն ունեն օբյեկտիվ պատճառներ:
«Ընդհանուր առմամբ` մտահոգությունը մնում է մտահոգություն, և, բնականաբար, երբ մեր արվեստագետները նշում են այդ մտահոգությունների մասին, նշանակում է` կան հարցեր, որոնց շուրջ մենք պետք է մտածենք, պետք է լուծումները գտնենք: Պետք է ավելի սթափ մոտենալ այդ խնդիրներին: Որ այդ խնդիրները կան, ոչ ոք չի առարկում», – հավելեց նախարարը:
Անդրադառնալով Արամի 30 շենքին` նախարարն ընդգծեց, որ այդ շենքը հուշարձան չէ: «Ինչ վերաբերում է Աֆրիկյանների շենքին, անշուշտ, հուշարձան էր: Այդ քանդել և ապամոնտել բառերը մենք պետք է շատ զգույշ օգտագործենք: Այդ շենքերն ապամոնտաժվել են, և այդ քարերն այսօր պահպանվում են», – նշեց Հ. Պողոսյանը:
Մանրամասները` տեսանյութում.
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան