Ինչ փուլում է գտնվում պետական դավաճանության մեջ մեղադրվող մայորի գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած տարվա դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԱԾ-ն կալանավորել էր Արմավիրի մարզի բնակիչ, պահեստազորի մայոր, 38-ամյա Գարիկ Մարությանին: Նա մեղադրվում է պետական դավաճանության մեջ: Ըստ ԱԱԾ-ի՝ Մարությանը, երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ, համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ է հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ, վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող տվյալներ:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` պետական դավաճանություն: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս գործով ԱԱԾ-ում նախաքննությունն ավարտվել է, եւ ԱԱԾ գործն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ մեղադրանքը հաստատելու, գործը դատարան ուղարկելու համար:




Լրահոս