Բրյուսելում մարտի 7-ին տեղի ունեցած ԵՄ-Թուրքիա գագաթաժողովի շրջանակներում արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցով Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Եվրամիության և Թուրքիայի միջև հարաբերությունները ներկա պահին «բարդ» են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ԵՄ պաշտոնական ներկայացուցիչը կարծիք է հայտնել, որ Անկարան պետք է հարգի Եվրամիության ժողովրդավարական արժեքները:
Գագաթաժողովի շրջանակներում քննարկվել է Թուրքիայում մամուլի ազատության հարցը, մասնավորապես, անդրադարձել են Ստամբուլում թուրքական ընդդիմադիր Zaman թերթի խմբագրության շենքի մոտ տեղի ունեցած ցույցերին:
Ընդդիմադիր թերթի ղեկավարության փոփոխության դեմ իրականացված ցույցերը քննադատության արժանացան Եվրամիության կողմից, որը կոչ է անում Թուրքիային հարգել մամուլի և խոսքի ազատությունը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան