Մարտի 8-յան տրամադրությամբ այսօր վաղ առավոտից Երևանի քաղաքապետարանի երկու մասնաշենքերի, ինչպես նաև վարչական շրջանների աշխատակազմերի քաղաքացիների սպասարկման «Մեկ պատուհան» բաժիններ այցելող բոլոր կանանց ու աղջիկներին դիմավորելու են Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկներով և ծաղիկներով:
Իսկ արդեն դիմում հանձնած առաջին քաղաքացիներին անակնկալը հաճելիորեն զարմացրել է՝ պարգևելով ջերմություն և դրական էմոցիաներ:
Նախաձեռնությունը կշարունակվի ամբողջ օրվա ընթացքում: