Խաղատան մուտքի մոտ հայտնաբերվել է Էկոնոմիկայի նախարարության աշխատակցի դին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Shamshyan .com-ը գրում է որ, այսօր՝ հուլիսի 12-ին, ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանից Զովունի տանող ավտոճանապարհին գործող “Միլիոններ” խաղատան մուտքի մոտ տղամարդու դի կա: Օպերատիվ-քննչական խումբը՝ ըստ նախնական տեղեկությունների, պարզել է, որ մահացածը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ 66-ամյա Գ. Շուխյանն էր, ով խաղատնից դուրս գալիս հանկարծամահ էր եղել: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չկան, նշնակավել են մի շարք փորձաքննություններ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ տեղեկությունների մահացածը աշխատում էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Լաբորատոր ինստիտուտում՝ որպես առաջատար մասնագետ: 
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի 
Մանրամասները՝ shamshyan.com http://shamshyan.com/arm/2013-07-12-kotayq-milion.html




Լրահոս